Նորություն
2025-05-08
EnGenius-ը ներկայացնում է նոր ECW526 Wi-Fi 7 հասանելիության կետեր
EnGenius ECW526-ը հանդիսանում է EnGenius Cloud Wi-Fi 7 լուծումների շարքի հավելումը: Լուծումն աշխատում է Qualcomm Networking Pro 1220 Wi-Fi 7 հարթակի վրա՝ Tri-Concurrent 802.11be ճարտարագիտության օժանդակմամբ, որն ապահովում է մինչև 5800 Մբիթ/վրկ բարձր արագություններ՝ 6 ԳՀց հաճախականության վրա և 2900Մբիտ/վ 5ԳՀՑ և 1440Մբիտ/վ 2,4 ԳՀց հաճախականությունների վրա: Նորույթն աշխատում է երեք միջակայքում՝ 320 ՄՀց լայնությամբ ալիքներով:
Մոդելը հագեցած է 2x2 MU-MIMO, 4096-QAM, Multi-Link Operation և Multi-RU puncturing առաջադեմ տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս բարձրացնել արտադրողականությունը տվյալների ինտենսիվ օգտագործմամբ հավելվածների հետ աշխատելիս: WPA3 և WPA2-AES նույնականացումը, հեռակառավարվող մոնիթորինգն ու անսարքությունների վերացումը, ինչպես նաև Mesh Wireless օժանդակումը ազդանշանի որակի օպտիմիզացման համար կարելի է հեշտությամբ կարգավորել և կառավարել անսահմանափակ թվով մուտքի կետեր՝ EnGenius Cloud հավելվածի միջոցով:
Անվտանգության ընդլայնված ֆունկցիայի շնորհիվ, ինչպիսին են WPA3 Enterprise-ը, EnGenius ECW526-ը, երաշխավորում է, որ ցանցը միշտ պաշտպանված է չարտոնված մուտքերից և պոտենցիալ սպառնալիքներից՝ պաշտպանելով ձեր տվյալները և կապերը: ECW526 հասանելիության կետն օժանդակում է ոլորտային վերջին ստանդարտներն և համատեղելի է Wi-Fi-ի նախորդ սերունդների հետ: Մոդելը հեշտությամբ ինտեգրվում է գոյություն ունեցող ցանցերին և սարքերին՝ ապահովելով սահուն անցում դեպի անլար տեխնոլոգիաների հաջորդ սերունդ:
The ECW526 supports the latest industry standards and is backwards compatible with previous generations of Wi-Fi. It easily integrates into existing networks and devices, providing a smooth transition to the next generation of wireless technology. It is the ideal choice for enterprises that require optimal performance and value as they migrate to Wi-Fi 7 and support a growing number of high-bandwidth devices and applications.
Սարքը իդեալական ընտրություն է այն ձեռնարկությունների համար, որոնք օպտիմալ կատարողականության և արժեքի կարիք ունեն՝ Wi-Fi 7 անցման դեպքում և աճող թվով բարձր թողունակությամբ սարքերով և հավելվածներով:
ECW526-ի, ինչպես նաև EnGenius-ի այլ լուծումների ձեռքբերման վերաբերյալ մանրամասն ինֆոմացիա կարող եք ստանալ engenius@muk.group էլ․հասցեով։